
Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
«Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի, այդ թվում՝ ավելի քան 352 հազար մարդ այժմ ապաստան է գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դպրոցներում<..>: Մոտ 55 հազար մարդ էլ բնակվում է 51 այլ ապաստարաններում»,- նշվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ «Գազայի հատվածում մնացել է հիմնական սննդամթերքի միայն երկու շաբաթվա պաշար, իսկ մթերային խանութներում՝ընդամենը չորսից հինգ օրվա»։
Ավելի վաղ, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը փակել է դեպի Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։
Լուսանկարը՝ Ali Jadallah/Anadolu
Մեկնաբանել