«Սարդարապատը» կոչ է անում Վահեի հուղարկավորությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման
«Սարդարապատ» շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման:
Միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների՝ հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել