HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը «անպատասխանատու և սադրիչ» են անվանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետքերով։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է Մոսկվայում իր բարձրաստիճան աղբյուրը։

«Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես այն մասով, ինչը վերաբերվում է Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին։ Տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանին փորձում դարձնել Ուկրաինա N 3, եթե Մոլդովան համարենք Ուկրաինա N 2: Փաշինյանն էլ յոթ մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկիի ճանապարհով»,- հայտարարել է ռուսական լրատվամիջոցի աղբյուրը։ 

Ստրասբուրգում նախօրեին իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահներին մեղադրել էր անգործության մեջ։ Փաշինյանը նաև քննադատել էր անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցներին՝ կոնկրետ երկրների անուններ չնշելով։ Նրա խոսքով՝ երբ 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից հեռացել էր Հայաստան, Երևանի դաշնակիցները «ոչ միայն չեն օգնել, այլև իշխանափոխության հրապարակային կոչեր են արել»։

Լուսանկարը՝ РИА Новости / Владимир Песня

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter