HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-6մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter