HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները, ստուգում իրականացնելու նպատակով, այցելել են «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝

- արտադրության մեջ օգտագործվող ալյուրը պարկերով դրված է եղել արտադրամասի մուտքի հատակին, իսկ գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինությունից,  

- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես արտադրամաս, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, համազգեստի համար կախիչներով,

- աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ: 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter