HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ՀԿ-ները կարող են դիմում ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար

Վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների (գտնվելու վայրն անհայտ) հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ: 

ԱԱԾ լրատվականի հաղորդմամբ՝ հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցչի թափուր տեղում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-ը ներկայացնել իրենց դիմումները (այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով)` ըստ ներկայացված ձևաչափի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter