HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍՊԸ տնօրենը և քաղաքաշինության տեսչության պետական տեսուչը մերկացվել են կաշառք վերցնելու փաստով

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել մի քաղաքացի և հայտարարություն տվել, որ 2010-2012 թթ. իր կառուցած, Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գտնվող ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար դիմել է մի ՍՊԸ տնօրեն, 1956 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին, որն իրենից պահանջել է 150.000 դրամ գումար, իբր նշված շինարարությունը կատարել է տվյալ ընկերությունով դեռևս 2010 թ.:

Միաժամանակ Հովհաննես Ղ.-ն միջնորդել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ, 1959 թ. ծնված Էդվարդ Ե.-ին՝ համապատասխան գումար տալու դեպքում ավարտական ակտը հաստատելու համար:

Քաղաքացին էլ իր հերթին պայմանավորվել է Էդվարդ Ե.-ի հետ, իսկ վերջինս ավարտական ակտը հաստատելու համար նրանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Միջոցառումների իրականացման ընթացքում՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի իր ամառանոցում 150.000 դրամ առևտրային կաշառք վերցնելու փաստով մերկացվել է ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղ.-ն: Նրա անմիջական միջնորդությամբ քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում մերկացվել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ Էդվարդ Ե.-ն:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարները և մյուս իրեղեն ապացույցներն առգրավվել են:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ 1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter