HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ցուցարարները մտել են ԱՄՆ Կոնգրեսի շենքերից մեկը` պահանջելով դադարեցնել կրակը Գազայի հատվածում

Վաշինգտոնում ցուցարարները մտել են Քենոն Հաուս, որը Կապիտոլիումի բլրի վրա գտնվող ԱՄՆ Կոնգրեսի ամենահին գրասենյակային շենքն է։

Մայրաքաղաքային ոստիկանությունը հայտնել է, որ մի խումբ ցուցարարներ ակցիա են իրականացրել Քենոն Հաուսի ռոտոնդայում, որտեղ, ինչպես և Կոնգրեսի մյուս հատվածներում, բողոքի ցույցերն արգելված են։ 

Ցուցարարները պահանջում էին Գազայի հատվածում դադարեցնել կրակը։ Ոստիկանները զգուշացրել են, որ նրանք պետք է ավարտեն բողոքի ակցիան։ Երբ վերջիններս չեն ենթարկվել, ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել նրանց։

Բերման ենթարկելու գործողություններ են սկսվել նաև Քենոն Հաուսի շրջակայքում, որտեղ հավաքվել էին Պաղեստինին աջակցող ակցիայի մասնակիցները՝ խափանելով տրանսպորտի տեղաշարժը։ Ինչպես նշում է Վաշինգտոնի ոստիկանությունը, առնվազն երեք ցուցարար ձերբակալվել է՝ ոստիկանների վրա հարձակման կասկածանքով։  

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ բողոքի ակցիան կազմակերպել էին հակաիսրայելական «Եթե ոչ հիմա» և «Հրեական ձայնը հանուն խաղաղության» խմբերը։

Լուսանկարը՝ Jonathan Ernst/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter