HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնության կոչեր անելու մեջ մեղադրվող փաստաբան Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է Մուշեղ Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղված համապատասխան տեսանյութում, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերի 22-ին «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակային մի քանի գրառումների միջոցով, հանրային տեսանելիության պայմաններում, Մուշեղ Շուշանյանի կողմից կատարվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործողություններ։ 

«Քրեական օրենքով արգելված նշված հանցավոր արարքները կատարելու համար Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ 

Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դաարան ուղարկելու նպատակով»,- հայտնում է Քննչական կոմիտեն։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter