HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Զարիֆյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Շիրակի մարզ, ք. Գյումրի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում անցկացված վերահսկողության ընթացքում:

Ի մասնավորի, արձանագրվել է, որ    

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

- սննդի կառույցն ապահովված չի եղել լվացվող և ախտահանվող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ և հումքի լվացման լվացարանով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, և այն կվերագործարկվի միայն հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում վերացնելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter