HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձը բացահայտվել է, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15.40-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու:

«Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 14.50-ին Նազարբեկյան թաղամասի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը հրազենից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 54-ամյա տղամարդուն:
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 1 գնդակ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 54-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Շենգավիթի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին, ժամը 01.30-ին, 40-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ  խոստովանել է կատարվածի մասին և ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» տիպի ատրճանակը:

40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter