HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ

Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Ըստ հիմնավորման՝ այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը:

Կառավարության հաղորդագրւոթյան համաձայն՝ թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկն է և ծավալած գործունեությամբ նպաստում է ոչ միայն հայ տիկնիկային արվեստի զարգացմանը, այլև՝ մանուկների գեղագիտական դաստիրակության ապահովմանը: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձևավորմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնն էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Միևնույն ժամանակ, թատրոնն իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը և տիկնիկային արվեստի ժամանակակից ու նորարական մեթոդների ներդնումը: Արդյունքում՝ ակնկալվում է ֆինանսական միջոցների ավելացում, միջազգային հարթակում ավելի լայն կապերի հաստատման և նոր գործունեության ապահով:

Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter