HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղբայրը խոհանոցային դանակով սպանել է քրոջը

Հունիսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը եղբայրը սպանել է քրոջը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1963 թ. ծնված Ռոմիկ Հովհաննիսյանը նույն օրը հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 1962 թ. ծնված Մարգարիտ Հովհաննիսյանին, ինչի հետևանքով նա մահացել է:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Ռոմիկ Հովհաննիսյանը Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել բաժին:

Ռոմիկ Հովհաննիսյանը ձերբակալված է:

«Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter