Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության (Լոռու մարզ, Վահագնի համայնք):
Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է վտանգավոր սննդամթերք:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Լուսանկարը՝ արխիվային/ © «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել