
Գործարկվել են Շրի Լանկայի «FitsAir» ավիաընկերության Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «FitsAir» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել