HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

«Ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»․ Սամվել Շահրամանյան

Արցախից բռնի տեղահանված անձինք այսօր առավոտից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ընդառաջ դուրս եկավ ակցիայի մասնակիցներին՝ տալով մի քանի պարզաբանումներ։

Ակցիայի մասնակիցներից մեկը հարցրեց՝ ինչու ԱԺ-ն նիստ չի հրավիրում՝ Արցախի լուծարման հրամանագրի թեմայով՝ հավելելով, որ ավելի քան 30 տարի մարդիկ պայքարել են հանրապետություն ստեղծելու համար, որը լուծարվել է մեկ օրում։

Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով հարցին, շեշտեց, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, և որ այդ ստորագրված փաստաթղթի հետ կապված շատ մանրամասներ կան, որոնք վերջինս չի կարող բարձրաձայնել։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ տեղյակ ենք փաստաթղթի և’ դրական, և’ բացասական կողմերից, և ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ առաջիկայում հանրային կպատասխանի բոլոր հարցերին։

«Ոչ մեկի մոտ թող հարց չառաջանա, որ եթե մենք կարողանայինք հաղթել ռազմական գործողության ժամանակ, մենք մինչև վերջ կկանգնեինք։ Մենք խնայել ենք մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը։ Եթե պատերազմը դադարեցնեինք մեկ ժամ ուշ, կմտնեին քաղաք, կմորթեին կանանց ու երեխաներին»։

Սամվել Շահրամանյանն առաջարկեց քննարկման համար օր որոշել և մեծ դահլիճում խոսել, երբ ակցիայի մասնակիցներն ասացին, որ չեն կարողանում լսել Արցախի նախագահին։

Արցախցիները շարունակում են մնալ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter