HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter