HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի (պանիր, կարագ) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):

Մասնավորապես՝ 

- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չի  իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ, 

- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը կահավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,

- բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter