ԱՄՆ-ում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 4 մլն տուն
ԱՄՆ-ում հուլիսի 30-ին մոտ 4 միլիոն տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ մոլեգին կայծակների ու փոթորիկների հետևանքով:
Փոթորիկները մոլեգնել են Ինդիանա նահանգում, ապա տեղափոխվել Օհայո և Արևմտյան Վիրջինիա: Վիրջինիայում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով տուժել է ավելի քան 1 մլն տուն:
Միաժամանակ ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան նահանգներում, որտեղ ապրում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, այս ամռանը գրանցվում է օդի չափազանց բարձր ջերմաստիճան: Հունիսի 29-ին Կանզասից մինչև Վաշինգտոն ընկած տարածքներում գրանցվել է 100 աստիճան ֆարենհեյթի սանդղակով:
Վկայակոչելով ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները՝ CNN-ը տեղեկացնում է, որ օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է ԱՄՆ-ում որոտացող ուժեղ կայծակներին՝ առաջացնելով շանթեր ու քամիներ:
Միսուրիի իրավապահները հետաքննում են մահվան 3 դեպք, որոնք կարող են հետևանք լինել օդի չափազանց բարձր ջերմաստիճանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել