HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի մասնագիտական ներուժի կատարելագործմանը, այդ նպատակով եվրոպական լավագույն փորձի փոխանցմանը, եվրոպական երկրների քննչական մարմինների հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված համագործակցության նոր հնարավորությունները։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Մարագոսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների, իրենց հայրենիքում ԼՂ բնակչության հետագա կեցությունն անհնարին դարձնելուն ուղղված պլանավորված և ամիսների ընթացքում հետևողականորեն իրականացված գործողությունների, ԼՂ բնակչության դեմ կատարված ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության վերաբերյալ բոլոր այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մեծածավալ նախաքննությամբ։ 

Նա նշել է, որ այդ ամենն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններով, գերեվարումներով,  դիերի անարգմամբ և այլն։ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ փաստագրված այդ տվյալները, ցանկության դեպքում, փոխանցելու միջազգային գործընկերներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter