Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:
Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում:
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- հայտնում է քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել