HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հոկտեմբերի 23-ին կքննարկեն Հայաստանին աջակցության և Եվրամիությանը մերձեցման հարցերը

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ի պլանային նիստում կքննարկեն Հայաստանին օգնություն տրամադրելու և ԵՄ-ին մերձեցման հարցը: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել դրա կայունությունը։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Մենք ցանկանում ենք Հայաստանն ավելի մոտեցնել ԵՄ-ին»,- ասել է նա։ 

Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարները կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը: «Անհրաժեշտ է առաջ մղել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները։ Այնտեղ մի շարք հարցեր կան, այդ թվում՝ սահմանների սահմանազատումը»,- հավելել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ միջնորդությամբ մշակվել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ: Փաշինյանը կարծում է, որ եթե կողմերը հավատարիմ մնան այդ ճանապարհային քարտեզին, ապա դա կարագացնի խաղաղության գործընթացը։

Լուսանկարը՝ Associated Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter