HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն կարող է Հայաստանում ընդլայնել իր դիտորդական առաքելության կազմը՝ ի պատասխան Ադրբեջանի հնարավոր սպառնալիքի

Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքների: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ 

«Մենք Ալիևին հստակ ասել ենք, որ մենք մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Դա (Հայաստանի վրա հարձակումը-խմբ.) շատ լուրջ էր։ Մեր առաքելությունը կարող է մեծանալ։ Սա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն մտահոգություններ ունի, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին ԵՄ թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է մոտ ժամանակներս հարձակվել Հայաստանի տարածքի վրա։

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: «Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես աջակցել Հայաստանի կայունությանը՝ ֆինանսական, անվտանգության, ժողովրդավարության ոլորտներում»,- հավելել է նա:

Լուսանկարը՝ ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter