HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափով հանդիպման հնարավորությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասի հարցերով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի աշխատանքը: Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության վերաբերյալ մոտեցումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Բայրամովն ու Լավրովը քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացն ու երկկողմ հարաբերությունների հեռանկարները։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շարունակման և դրա համար ստեղծված «պատմական հնարավորության» օգտագործման կարևորությունը:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter