
Պայթյուն Ազատության պողոտայի սրճարաններից մեկում․ կան տուժածներ
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Քանդվել են սանհանգույցի և խոհանոցի կախովի առաստաղը՝ 8 քմ, շինության ետնամասի արտաքին պատը՝ 4 քմ:
Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ տուժած երեք քաղաքացիները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են տարածքը:
Լուսանկարները՝ ՆԳՆ ՓԾ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել