HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու արտահերթ նիստում կնշանակվեն քաղաքապետի տեղակալներ և առաջին տեղակալ

Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ արտահերթ նիստի օրակարգի` քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում կնշանակվի ՔՊ վարչության անդամ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալներ կնշանակվեն ՔՊ կուսակցության անդամներ Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter