HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևանի Դավիթ Բեկի փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել է երկու «Hyundai» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Տ․ Ս․, ծնված 1989 թ․ և Ն․ Թ․, ծնված 1998 թ․)․ ավտոմեքենաներից մեկը բախվել է գազատար խողովակի հենասյանը և վնասել այն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Ն. Թ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները Տ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։

Տ․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter