Փախուստի փորձ իրականացրած կալանավորված անձը հայտնաբերվել է. ՔԿԾ
«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ․Խ․-ն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Նշվում է, որ Մ․Խ․-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։
«Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության օպերատիվ խմբերի և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մ․Խ․-ն հայտնաբերվել է Արմավիրի մարզի դաշտամիջյան տարածքում գտնվող թաքստոցից։
Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել