Այսօր տեղի կունենա Եգիպտոսի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Այսօր Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանի առջև տեղի կունենա նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսիի երդմնակալության արարողությունը:
Երդմնակալությանն ուշիուշով հետևելու է երկրի զինվորական ղեկավարությունը, որը կառավարել է Եգիպտոսը անցյալ տարվա սկզբին երկրում ծագած զանգվածային ապաստամբության արդյունքում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գահընկեցությունից հետո:
Հունիսի 29-ին Մուրսին Կահիրեի Թահրիր հրապարակում հազարավոր եգիպտացիների առջև արդեն հայտարարել է, որ իր՝ որպես նախագահի իշխանության աղբյուրը ժողովուրդն է:
«Չկա որևէ իշխանություն, որն ավելի բարձր է, քան ժողովրդի իշխանությունը»,- ասել է նա հեռարձակվող ուղերձում:
CNN-ը նշում է, որ Մուրսիի խոսքն ավելի շատ ուղղված էր Եգիպտոսը ղեկավարող ռազմական խորհրդին: Վերջերս մտահոգություններ են առաջացել այն առթիվ, թե արդյոք ռազմական խորհուրդն իշխանությունն ամբողջությամբ կփոխանցվի ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել