HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է անում անհապաղ լքել Լիբանանը

Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

«Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս զերծ մնալ Լիբանան մեկնելուց։ Խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին համապատասխան միջոցներ ձեռնարկել երկիրը լքելու համար, ներկայումս հասանելի են առևտրային տարբերակները: ԱՄՆ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել այդ երկիրը, խորհուրդ ենք տալիս պատրաստել գործողությունների պլաններ արտակարգ իրավիճակների դեպքում» - ընդգծվում է հայտարարության մեջ։

Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ Լիբանանը լքելու ամենահարմար տարբերակը Բեյրութի օդանավակայանն է։ 

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում «Հեզբոլահ» շարժման ենթակառուցվածքներին ու դիրքերին։ 

Լուսանկարը՝ Hana Khoury/Flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter