HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում մեկնարկել են «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ժամանակակից մարտավարական մեթոդների կիրառմամբ անցկացվող զորավարժություններում տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և զորքերի այլ տեսակների կիրառման, դրանց փոխգործակցության կազմակերպման, գետերի վրա պոնտոնային կամուրջների կառուցման և պայմանական հակառակորդի խորության վրա դեսանտի իջեցման ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։ 

Նշվում է, որ հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի փոխգործակցության ընթացքում մարտական ներդաշնակության ապահովմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Արցախի գրավված տարածքներում անցկացվող զորավարժություններին, ընդհանուր առմամբ, ներգրավված է երկու երկրների տարբեր զորատեսակներից 3000 զինվորական, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային միջոց, ավելի քան 20 ավիացիոն և անօդաչու միջոցներ, ինժեներական տեխնիկա:

Զորավարժությունները կձգվեն մինչև հոկտեմբերի 25-ը։

Լուսանկարը՝ Trend գործակալությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter