HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթ հնավայրում կատարվում են հնագիտական պեղումներ

2012թ. հունիսի 19-ից մեկնարկել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի՝ Շենգավիթի հենագիտական պեղումները:

Պեղումներն իրականացնում է հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախումբ: Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Ամերիկյան կողմը ներկայացնում է Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական արշավախումբը ղեկավարում է պատմ. գիտ. դոկտոր Հակոբ Սիմոնյանը:

Պեղումները նպատակ են հետապնդում բացահայտել հնավայրում պաշտպանական համակարգի առկայությունը, ինչպես նաև կատարել նոր ճշգրտումներ ճարտարապետական կառույցների և շերտագրության վերաբերյալ: Նախատեսվում է նաև հայտնաբերված կառույցների որոշ հատվածների ամրակայում:

Պեղումները կշարունակվեն մինչև 2012թ. օգոստոսի 10: Շուրջ 50 անդամից բաղկացած արշավախմբերը համալրված են ոչ միայն բազմադիսցիպլին ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մասնագետներով, այլ նաև ՀՀ բուհ-երի ուսանողներով: Հետաքրքիր արդյունքների դեպքում պեղումները կարող են շարունակվել նաև աշնանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter