HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Կենտրոն ու Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայններ են ապամոնտաժվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ Կոմիտասի  անվան զբոսայգու դիմաց գտնվող, ինչպես նաև ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Գետառի փողոց թիվ 1 հասցեում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱ մամուլի ծառայությունը։

«Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։  

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների բենզալցակայանների շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։

Հոկտեմբերի 23-ին վերոնշյալ հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում համատեղ ուժերով բենզալցակայաններն ապամոնտաժվել են»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter