
«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին
Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։ Այս մասին հայտնում է խմբակցության մամուլի ծառայությունը։
«Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով:
Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»,-նշված է հաղորդագրության տեքստում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել