
Արա Մարգարյանը նշանակվել է Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Արա Մարգարյանին Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արա ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,-նշված է հրամանագրի տեքստում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել