HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին, որը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները, ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը, ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը:

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար և գոհունակությամբ արձանագրել, որ ռեգիոնը՝ Հայաստանի հետ սերտ և ակտիվ գործակցությամբ, հերթական անգամ հաստատում է, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային ուղղություններից է:

Երկուստեք կարևորվել է փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ նրանց համար կայուն կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը, որը Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի տնտեսական, առողջապահական ծրագրերի հետ միասին ներառվել է Սյունիքի մարզի հետ համագործակցության առաջնահերթությունների շարքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter