HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը ժամանել է Իսրայել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան ժամանել է Թել Ավիվի օդանավակայան։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFM-TV-ն։ Ըստ ֆրանսիական կողմի՝ նպատակն Իսրայելին ֆրանսիական կողմին համերաշխություն հայտնելն է։ 

AFP գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի գրասենյակին, նշում է, որ այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես կգա Գազայի հատվածում «քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու» կոչով։

Ֆրանսիայի նախագահը պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իցհակ Հերցոգի հետ: Բացի այդ, ըստ AFP-ի, Թել Ավիվում Մակրոնն արդեն իսկ հանդիպել է «ՀԱՄԱՍ»-ի հարձակման հետևանքով զոհված կամ Գազայի հատվածում պատանդ վերցված ֆրանսիացիների հետ և ֆրանսիական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ այդ հանդիպումը կայացել է հենց Բեն Գուրիոն օդանավակայանում։ 

Ֆրանսիայի առնվազն 7 քաղաքացի համարվում է անհետ կորած։ Ենթադրվում է, որ նրանք բոլորը գտնվում են «ՀԱՄԱՍ»-ի գերության մեջ, սակայն հաստատված տվյալներ կան միայն մեկ ֆրանսուհու վերաբերյալ։ 

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter