HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը. Լավրով

Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում «3+3» հարթակի հանդիպումից հետո։

«Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, առաջին հերթին խորհրդային տարիներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել։ Թող իրենց բախտը փորձեն նաև Բրյուսելում, եթե ցանկություն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք իրապես օգնել իրական սահմանազատմանը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Լավրովը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձել են ներգրավվել սահմանազատման գործընթացի մեջ և շարունակում են դա անել: «Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել ներգրավվել սահմանազատման գործընթացում, առաջին հերթին, Եվրոպական միության և որոշ չափով Միացյալ Նահանգների կողմից։ Մենք դեմ չենք ցանկացած շփման, որը և հայերը, և ադրբեջանցիները իրենց համար օգտակար կհամարեն»,- հավելել է նա:

Ռուսաստանցի նախարարը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին է նվիրված եղել Մոսկվայի, Բաքվի և Երևանի առանձին պայմանավորվածությունը: «Նրանք՝ հայերն ու ադրբեջանցիները, պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ որպես խորհրդատու կմասնակցի ռուսական կողմը։ Ցավոք, բավական երկար ժամանակ այդ հանձնաժողովը չի գումարվել»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ Սպուտնիկ գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter