
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլահ»-ի օբյեկտների վրա հարձակման մասին
Իսրայելցի զինվորականները Լիբանանի տարածքում հարվածներ են հասցրել «Հեզբոլահ»-ի օբյեկտներին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից հրթիռակոծությունների: Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ թիրախների թվում կա ռազմական համալիր, զինվորական դիրք և դիտակետ, որոնք կիրառում է «Հեզբոլահ»-ը։ «Հարվածները հասցվել են ի պատասխան երկուշաբթի Լիբանանի տարածքից հրթիռային և հակատանկային հարվածների»,- հավելել է իսրայելական կողմը։
צה"ל תקף לפני זמן קצר תשתיות טרור של ארגון הטרור חיזבאללה, ביניהן מתחם צבאי ועמדת תצפית ששימשו את הארגון.
— צבא ההגנה לישראל (@idfonline) October 23, 2023
התקיפה בוצעה בתגובה לשיגורים משטח לבנון היום pic.twitter.com/IowbYVGXjn
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Գերցի Գալեվին շաբաթ հայտարարել էր, որ իսրայելական կողմը կսկսի «Համաս»-ի վերացման ռազմական գործողություն։
Լուսանկարը՝ REUTERS/Mohamed Azakir
Մեկնաբանել