HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էր նաև Ղպտի Ուղղափառ Եկեղեցու սպասավոր Հայր Իլարիոնը, ով իր աստվածաբանական կրթությունն է շարունակում Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում։

«Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն՝ գնահատանքով անդրադառնալով, որ Եգիպտոսի իշխանությունները և ժողովուրդը հյուրընկալեցին Հայոց Ցեղասպանությունից փրկված հայորդիներին՝ հնարավորություն ընձեռելով վերակազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերակատարությանը հայ-եգիպտական կապերի զարգացման գործում:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ մեր երկրի ու Արցախից բռնի տեղահանված մեր զավակների առջև ծառացած մարտահրավերներին, և ներկայացրեց արցախահայերի կարիքների հոգածությանն ուղղված Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը։  

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Հայ և Ղպտի Քույր Եկեղեցիների միջև առկա են եղբայրական ջերմ հարաբերություններ և սերտ փոխգործակցություն։

Իր հերթին դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին Վեհափառ Հայրապետին փոխանցեց Ղպտի Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետ Թավադրոս Բ Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները: Եգիպտոսի դեսպանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ իր ջանքերը կներդնի հայ-եգիպտական հարաբերությունների էլ ավելի սերտացման և համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter