
Ֆրանսիան խաղաղության պայման է համարում Պաղեստին պետության ստեղծումը
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումն անհնար է առանց պաղեստինցի ժողովրդի սեփական պետության իրավունքի ճանաչման։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ռամալայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆրանսիայի դիրքորոշումը նախատեսում է երկու պետությունների համակեցություն։ Հարատև խաղաղությունն անհնար է առանց պաղեստինցիների՝ սեփական տարածքի և պետության նկատմամբ օրինական իրավունքի ճանաչման»,- նշել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ խաղաղությունն անհնար է նաև առանց պաղեստինցի ժողովրդի և նրա իշխանությունների կողմից Իսրայել պետության և անվտանգության պայմաններում նրա գոյության իրավունքի ճանաչման:
Լուսանկարը՝ AFP գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել