HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայում արգելափակել են ռուսական 22 լրատվամիջոցների կայքերը

Մոլդովայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը որոշել է սահմանափակել ռուսական 22 լրատվամիջոցների կայքերին հասանելիությունը։ Այդ մասին նշվում է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Մոլդովական կողմը նշում է, որ հասանելիության արգելափակման համար հիմք են հանդիսացել այդ ռեսուրսների կողմից «ռազմական հակամարտության մեջ գտնվող և ագրեսոր պետություն ճանաչված երկրի պետական իշխանության մարմիններից բխող տեղեկատվության տարածումը»։

Գերատեսչությունն արդեն իսկ կարգադրություն է ուղարկել ինտերնետ պրովայդերներին՝ ВГТРК-ի, НТВ-ի, RT-ի, «Первый канал»-ի, ТВЦ-ի, Рен-ТВ-ի և ռուսական պետական մի շարք այլ լրատվամիջոցների կայքերի անհապաղ արգելափակման պահանջով։

2023 թվականի գարնանը Մոլդովայի տարածքում արգելափակված ռուսական Sputnik գործակալության հինգ կայքերին հասանելիությունը։ Գործակալությանը մոլդովական կողմը մեղադրում էր ապատեղեկատվության տարածման մեջ։

Լուսանկարը՝ Sputnik / Михай Карауш

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter