HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտական ու Ձյունաշող. երկու տարբեր գյուղ, երկու նմանատիպ միջադեպ

Հունիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի կողային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1975 թ. ծնված Մակիչ Թ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Մակիչ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ վիճաբանության ժամանակ, Կուտական գյուղի հարակից դաշտում ոմն Կարեն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք: Մակիչ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մակիչ Թ.-ի հետ վիճաբանել են Կուտական գյուղի բնակիչներ, եղբայրներ, 1977 թ. ծնված Մարտին և 1984 թ. ծնված Կարեն Ա.-երը: Այդ ընթացքում Կարենը ձեռքի դանակով հարվածել է Մակիչ Թ.-ին և պատճառել վնասվածք:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Հունիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք' քթային արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ձյունաշող գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Կամո Թ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ վիճաբանության ժամանակ, հիշյալ գյուղի հարակից հանդամասում Կամո Թ.-ին բռունցքով հարվածել և վնասվածք պատճառել է համագյուղացի, 1984 թ. ծնված Արտյոմ Բ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Կամո Թ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ (1)

greta sargsyan
amen tex bacitoxi vichak e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter