HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բռնի տեղահանված արցախցիներին կտրվի «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ

Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք վերաբերում են իրենց կարգավիճակին: Օրինակ՝ նրանք չգիտեն, թե ինչ կարգավիճակ ունեն, հետևաբար համայնքային և պետական ծառայողների ռեզերվներում ինչ կարգավիճակով են գրանցվում կամ ինչ ծավալով են օգտվելու իրավունքներից:

Պատգամավորը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու Կառավարությունը չի իրականացնում ծրագրային կայուն աջակցություն արցախցիների համար օրենսդրական մակարդակով, փոխարենն արվում է ամսական անհասկանալի պարբերությամբ և սոցիալական երաշխիքներին ոչ բնորոշ ձևով՝ Կառավարության որոշմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ Արցախից բռի տեղահանված քաղաքացիների կարգավիճակը շատ կարևոր հարց է: Նշեց, որ Կառավարության վաղվա նիստում կընդունվի որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կտրվի «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման նախագիծը քննարկվել է լայն ֆորմատներով, և այդ կարգավիճակը հնարավորություն կտա ամբողջ ծավալով պաշտպանել տեղահանվածների իրավունքները:

Վարչապետի խոսքերով՝ տեղահանված քաղաքացիները որոշումից հետո հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք այդ նախագիծը քննարկվե՞լ է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում են այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ ունեն լիազորություններ որոշումներ կայացնելու հարցում:

Այսինքն՝ վարչապետն ակնարկեց, որ հարցը չի քննարկվել Արցախի իշխանությունների հետ:

Ինչ վերաբերում է օրենսդրական մակարդակով ծրագրեր իրականացնելուն, ապա ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության որոշումներով ավելի արագ է գործընթացն իրականացվում, և ապահովվում է հասցեականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter