HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ներքին գործերի նախարարն Արցախից բերված օրինական զենքից տեղեկություններ չունի

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գևորգ Պապոյանը Ներքին գործերի նախարարից հետաքրքրվեց, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախից բռնի տեղահանվածների հետ Հայաստան ենթադրաբար բերված օրինական կամ ոչ օրինական զենքի հետ: Եթե օրինական զենք է՝ հնարավո՞ր է այն հաշվառել, գիտե՞ն դրա տեղը, թե՝ ոչ:

Նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ նման տեղեկություններ ստանում են, որ Արցախի Հանրապետությունից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան: Նախարարն «Արցախի Հանրապետություն» ասելուց հետո ինքն իրեն շտկեց՝ ասելով «Լեռնային Ղարաբաղ»:

Արդեն կան դեպքեր, երբ մարդիկ կամավոր հանձնում են զենք-զինամթերքը: 3 օրվա ընթացքում 4 ատրճանակ և 2 հարթափող զենք է հանձնվել: Ոստիկանապետի կողմից տրվել են ցուցումներ՝ մարդկանց կոչ անելու հանձնել անօրինական զենքերը:

Ինչ վերաբերում է օրինական զենքին, ապա նախարար Ղազարյանը նշեց, որ Հայաստանից ձեռք բերված զենքի վերաբերյալ տեղեկություններ ունեն, իսկ Ղարաբաղից ձեռք բերվածի վերաբերյալ տեղեկություններ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter