HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. ՀՀ զինված ուժերն ապահովում են սահմանների անառիկությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինվորական կարգապահությանը, մարտական հերթապահության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:

Հաշվետու զեկույցներով և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ վարչությունների պետեր, զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներ:

Ներկայացվել են ԶՈւ մարտական պատրաստության, զինվորական կարգապահության վիճակն ու առկա խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման ու իրականացման, զգոնության բարձրացման ուղիները:

Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նա ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը կատարում են առաջադրված բոլոր խնդիրները՝ ապահովելով սահմանների անառիկությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը:

Կոլեգիայի նիստի շրջանակներում ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողների պարգևատրվել են ՀՀ պետական և գերատեսչական շքանշաններով ու մեդալներով:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դա մասնակի է միայն ճիշտ ,քանի որ դա անում են նաև օտար երկրի (Ռուսական) զինված ուժերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter