
Նիկոլ Փաշինյան. «Նվիրված ենք խաղաղության օրակարգին»
Պատգամավոր Անուշ Քլոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խուսափում է բրյուսելյան հարթակից և այլ հարթակներ է փնտրում: Ավելին՝ նախընտրում է մոսկովյան հարթակը: Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ հեռանկար է տեսնում:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նվիրված են խաղաղության օրակարգին: Հույս ունի, որ գործընթացը կշարունակվի և կհասցվի տրամաբանական ավարտին:
Փաշինյանը նշեց, որ բանակցությունները կարևոր են, և ամեն ինչ կանեն բանակցային գործընթացը շարունակելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել