HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար այլևս գրավիչ չէ». Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանություն է տվել Politico պարբերականին, որի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է իր հետաքրքրությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։

«Այդ երթուղին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ 

Նրա խոսքով՝ Բաքուն պլաններ չունի ռազմական ճանապարհով գրավելու Սյունիքի մարզը։ «Մեր օրակարգը միայն երկկողմ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի կառուցումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից պահանջվելու է ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում»,- հայտարարել է Հաջիևը։

Politico-ն նշում է, որ այս ամսվա սկզբին Թեհրանի հետ համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը սկսել է Իրանի տարածքով նոր ճանապարհի կառուցումը: «Սակայն հույս կա նաև, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը կարող է վերականգնվել խաղաղության պայմանագրի առաջընթացի շրջանակներում, բայց առանց «արտատարածքային» զիջումների, որոնք թույլ կտային Ադրբեջանին շրջանցել Հայաստանի մաքսային հսկողությունը»,- գրում է պարբերականը։

Պարբերականը ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի և Հայաստանի միջև Եվրամիության միջնորդական դերի վրա կախված սպառնալիքի վրա։

«3+3» ձևաչափի շրջանակներում Թեհրանում կայացած ԱԳ նախարարների հանդիպումից հետո այս ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են անհայտ ժամանակով: Սակայն Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը անանունության պայմանով Politico-ին հայտնել է, որ ԵՄ-ն չի կորցնում իր ազդեցությունը Հարավային Կովկասում. «Պարզապես միջոցառումների կազմակերպման համար շատ ժամանակ է պահանջվում», - ասել է նա:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter