HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հովսեփյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի եւ Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կարեն Թումանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությանը պատգամավորները կողմ չեն քվեարկել: Նաիրա Հովսեփյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:

Նաիրա Հովսեփյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter