
Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությանը պատգամավորները կողմ չեն քվեարկել: Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել